Օրը. 1944 թվականի հուլիսի 31-ին մահացել է Անտուան դը Սենթ Էքզյուպերին


10:04 , 31 հուլիս, 2014

a-flor1in.am-ը գրում է.

Անտուան դը Սենթ Էքզյուպերին ծնվել է 1900-ի հունիսի 29-ին՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում, կոմսի ընտանիքում:

1921-ին Էքզյուպերին բանակ է զորակոչվել և անցել օդաչուի կուրսեր: Մեկ տարի անց նա Փարիզ է տեղափոխվել և զբաղվել ստեղծագործելով: Սակայն դա նրան առանձնապես հաջողություններ չի բերել, և նա սկսել է աշխատել գրախանութում՝ որպես վաճառող, և զբաղվել ավտոմեքենաների առևտրով:

1925-ին Էքզյուպերին դարձել է «Աերոպոստալ»-ի օդաչու՝ զբաղվելով Աֆրիկա փոստի առաքմամբ: 1930-ականներին զբաղվել է լրագրությամբ:

1941-43թթ. Էքզյուպերին ապրել է ԱՄՆ-ում, որտեղ էլ գրվել է նրա հայտնի՝ «Փոքրիկ իշխանը» գիրքը:

Երկրորդ աշխարհամարտի սկսվելուն պես՝ նա կրկին վերադարձել է բանակ: 1944-ի հուլիսի 31-ին նա այդպես էլ չվերադարձավ հետախուզական թռիչքից: