23:51 , 30 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Դերասանուհի Դրյու Բերիմորի 48-ամյա ազգականուհին` Ջեսիքա Բերիմորը, մահացած է հայտնաբերվել սեփական ավտոմեքենայի ղեկին` ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում: Ոստիկանների խոսքերով` կնոջ մարմնի շուրջ սպիտակ դեղահաբեր են եղել թափված: Ճակատագրի հեգնանքով, աստղի խորթ քույրն այդ երեկո նշում էր ծննդյան տարելիցը, գրում է Mirror-ը:
Կնոջ մարմինը գտել են հարևանները: Նշվում է, որ Դրյու Բերիմորի խորթ քույրը վաղուց էր պայքարում ալկոհոլից և թմրանյութերից կախվածության դեմ: Նա հայտնաբերվել է` ծնկներով սեղմած էներգետիկ ըմպելիքի տարան: Բերիմորի մահվան պատճառը ոստիկանությունը դեռևս չի հայտնել:
Ջեսիքան դերասանուհու հոր և նրա երրորդ կնոջ` Նինա Ուեյնի դուստրն էր: