ԵՄ-ն կհետևի Միխեիլ Սաակաշվիլիի գործի զարգացմանը


23:10 , 30 հուլիս, 2014

Saakashvili1in.am-ը գրում է.

Եվրամիությունը կհետևի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ գործին: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ-ի դեսպանի տեղակալ Բորիս Յարոշևիչը, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

«Եվրամիությունը կհետևի այդ գործի զարգացմանը, այդ թվում նաև վերջերս Վրաստանի` ԵՄ-ի հետ ստորագրած ասոցացման համաձայնագրի ենթատեքստում: Մենք կհետևենք, որ այդ գործի շրջանակներում քաղաքական հետապնդում չիրականանա»,- հայտարարել է Յարոշևիչը:

Նրա խոսքերով` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախևառաջ ենթադրում է ժողովրդավարական կառույցների աշխատանքը, ինչպես օրինակ՝ անաչառ դատավարությունը: