Բրիտանացի պրիմատոլոգը կանխատեսել է շիմպանզեների և գորիլաների անհետանալու ժամանակը


19:56 , 30 հուլիս, 2014

pic_94732235027e2f1393b30c11in.am-ը գրում է.

Մարդանման կապիկները երկրի երեսից կանհետանան մի քանի տասնամյակ անց. Այս մասին Agence France-Presse գործակալությանը հայտարարել է կենդանաբան Ջեյն Գուդոլը: Միայն վերջին 50 տարիներին շիմպանզեների թիվը երկու միլիոնից հասել է 300 հազարի, պնդում է Գուդոլը:

«Եթե մենք միջոցներ չձեռնարկենք, ապա դրանք կանհետանան կամ կգոյատևեն փոքր քանակությամբ՝ տառապելով ինբրիդինգից»,- ասել է ութսունամյա գիտնականը:

Գուդոլը կատարվածը բնության դեմ մարդու ագրեսիայի դրսևորում է անվանել: «Մենք մեզ շիզոֆրենիկների պես ենք պահում. հզոր գիտակցություն ունենք, սակայն, թվում է, հետ ենք վարժվել բնության հետ ներդաշնակ ապրելուց: Եթե մենք կորցնենք կապիկներին, ապա միայն այն պատճառով, որ կվերանան արևադարձային անտառները»,- ավելացրել է կենդանաբանը:

Ջեյն Գուդոլը ՄԱԿ-ի խաղաղության դեսպան է և Բրիտանական կայսրության շքանշանի կին-կոմանդոր: