ԱՄՆ դեսպանը հյուրընկալվել է Քննչական կոմիտեում


19:00 , 30 հուլիս, 2014

ԱՄՆ դեսպանը հյուրընկալվել է Քննչական կոմիտեումPanorama.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին ու դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանին։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Դեսպանը շնորհավորել է Ա.Հովսեփյանին` նոր նշանակման կապակցությամբ, կարևորելով անկախ քննչական մարմնի կազմավորումը, մասնավորապես` արդարադատության համակարգի անկախության ապահովման համատեքստում։ 

Դեսպանի խնդրանքով Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր տեսլականը` քննչական մարմնի կայացման և գործունեության սկզբունքների վերաբերյալ, անդրադարձել քննիչների անկախությունն ապահովելու, մասնագիտական ունակություններն ու որակը բարձրացնելու ուղղությամբ նախատեսված օրենսդրական լուծումներին, նյութատեխնիկական բազայի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ