16:49 , 30 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Ամերիկացի սենատորները վերջնական քվեարկությամբ ընդունել են օրինագիծ, ըստ որի ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային կտրամադրվի ԱՄՆ դաշնակցի կարգավիճակ:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, ըստ օրինագծի՝ արտաքին ագրեսիայի վտանգի դեպքում ԱՄՆ-ը կարող է զորք մտցնել այդ երկրներ:
Բացի այդ, նախագիծը խորհուրդ է տալիս ԱՄՆ-ին ավելացնել զինված ուժերի համագործակցությունը Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի և Սերբիայի հետ, ինչպես նաև ավելացնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնությունը՝ այդ երկրների անվտանգությունը պաշտպանելու համար: