ԱՄՆ-ը սահմանում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. Օբամա


09:49 , 30 հուլիս, 2014

14772471in.am-ը  գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է պաշտպանական, էներգետիկ և ֆինանսական ոլորտներում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ գրում է Korrespondent.net-ը:

«Դա նոր սառը պատերազմ չէ: Հարցն այն է, որ Ռուսաստանը չի ցանկանում ընդունել, որ Ուկրաինան կարող է ունենալ սեփական ուղին»,- հայտարարել է Օբաման:

«Մենք կաջակցենք ուկրաինացիներին»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Համաձայն Օբամայի հայտարարության՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կլինեն ուժեղացված: