«Ժողովուրդ». The Economist–ի՝ բիզնեսի համար հարմար երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը բացակայում է


09:19 , 30 հուլիս, 2014

«The Economist հանդեսը վերջերս հրապարակել է «Բիզնես միջավայրի վարկանիշներ» վերնագրով զեկույց, որտեղ ներկայացված են բիզնեսի համար հարմար երկրները: Ներկայացված 100 երկրների շարքում, սակայն, բացակայում է Հայաստանի Հանրապետությունը, փոխարենն այնտեղ ընդգրկված է Ադրբեջանը, որը զբաղեցնում է 91-րդ տեղը: Ռուսաստանի Դաշնությունն այս ցանկում զբաղեցնում է 77-րդ տեղը: Բիզնես միջավայրի համար հարմար երկրների ցանկում են նույնիսկ Ալժիրը, Քենիան, Վենեսուելան, Անգոլան, Թունիսն ու Եգիպտոսը»,–գրում է թերթը։