Ամեն անգամ Վրաստանի զարգացման տեմպերը տեսնելուց հետո անիծում եմ ռուսի «սհաթը»


15:11 , 20 օգոստոս, 2012

Ամեն անգամ Վրաստան գալուց ու Վրաստանի զարգացման տեմպերը տեսնելուց հետո անիծում եմ ռուսի սհաթը ու մեր գեներալ գուբերնատորների տեղակալներին, որ 100000 դոլլար պարտքի դիմաց ինքնամոռաց կերպով Հայաստանը գույք պարտքի դիմաց ծախեցին Ռուսաստանին ու Հայաստանը վերածեցին ռուսական ֆորտպոստի։
Հայաստանին պետք է լեգիտիմ, պետական արժանապատվությունը գիտակցող, ոտքերի վրա ամուր կանգնած իշխանություն և արևմտյան ստանդարտներին համապատասխան տնտեսական և քաղաքական ռեֆորմներ։ Ռուսաստանը Հայաստանին ոչինչ չի տալու։ Ռուսաստանը իր հետադիմական ավանդույթներով ու քաղաքական համակարգով հանդերձ դեպի անդունդն է տանելու բոլորին, ովքեր ինքնակամ կամ հարկադրաբար կցվել են ռուսական շոգեքարշին: