08:03 , 30 հուլիս, 2014«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած Արդարադատության խորհրդի անդամների ընտրություններն ավարտվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պարտությամբ: Նշենք, որ այդ խորհուրդը համարվում է դատավորների «դատարանը», վերահսկում է դատական իշխանության աշխատանքը եւ ենթարկում տույժերի, ուստի Վճռաբեկ դատարանի նախագահը ցանկանում է այնտեղ ունենալ բացառապես իրեն հնազանդ անդամներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հատուկենտ «անկախ» դատավորներին թելադրի իր կամքը, վախեցնի նրանց: Նշենք, որ ԱԽ անդամներին ընտրում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ (9 դատավոր, ՀՀ նախագահի եւ ԱԺ-ի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ): Եվ որպեսզի այդ 9 դատավորների կազմում հավատարիմներ ունենա, Մկրտումյանը սկսել է լոբբինգ անել իր ցանկալի թեկնածուների համար: Անգամ հուլիսի 25-ի ընտրության ժամանակ անձամբ է զանգահարել մարզային մի շարք դատավորների՝ հորդորելով ընտրել Մնացական Մարտիրոսյանին՝ որպես ԱԽ անդամ: