Շվեդական կենդանաբանական այգում կարմիր պանդան ձագեր է ունեցել


18:32 , 29 հուլիս, 2014

rsz_1018023488Araratnews.am-ը գրում է.

Շվեդական Կոլմորդեն կենդանաբանական այգում հազվադեպ հանդիպող կարմիր պանդայի 2 ձագ է լույս աշխարհ եկել: Այս մասին հաղորդում է The Local-ը: Պլոպ և Պոլլի անվանակոչված ձագերը ծնվել են հունիսի վերջին, սակայն այգին դրա մասին տեղեկացնում է միայն այժմ:

«Մենք ամեն օր վախենում էինք, որ մի բան այնպես չի անցնի: Բայց մի հիանալի օր, մենք վերջապես լսեցինք ձագերի ծվծվոցը, այն նման էր թռչունների ճռվողյունի»,- հաղորդել է կենդանաբանաական այգու աշխատակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ