Սոնա Ռուբենյան. «Առաջին ելույթից հետո շատ էի ընկճվել»


17:36 , 29 հուլիս, 2014

Esem.am-ը գրում է.

«Նոր ալիք 2014» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանը պատվով ներկայացրած Սոնա Ռուբենյանն այսօր վերադարձել է Հայաստան: Ընկերները, հարազատներն ու երկրպագուները գնացել էին նրան դիմավորելու: «Ընկերներս 11-ի տեսքով փուչիկներ էին գնել, հենց օդանավակայանից դուրս եկա, բոլորը պարզեցին 11-երը: Շատ հետաքրքիր էր»,- ESem.am-ին ասաց երգչուհին, ո, չնայած հոգնածությանը, մի փոքր էլ վատառողջ լինելուն, բավականին անկեղծ զրույց ունեցավ մեզ հետ:

«Նոր ալիքի» «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը Հայաստան բերած  Սոնան գոհ է իր ելույթներից և տպավորված հայ հանդիսատեսի աջակցությամբ: «Լինում են դեպքեր, երբ հասարակությունը բաժանվում է երկու մասի: Ուրախ եմ, որ այս դեպքում բոլորն էին կողքիս,- ոգևորությամբ նշեց նա և հավելեց,- անգամ մյուս մասնակիցներն էին ինձ ասում` ինչ ակտիվ են ձերոնք, ինչ լավ են հետևում քեզ:)»: 

Անդրադառնալով առաջին օրը ստացած գնահատականներին` երգչուհին ասաց. «Ժյուրիի անդամները գիտեին`առաջին օրն ինձ մի բալ բարձր են դրել: Օրինակ` Ագուտինն ինձ ասաց`  ես քեզ 10 եմ նշանակել, մինչդեռ 9 էր գնահատել,- ասաց նա և հավելեց,- թեև բոլորն ասում էին, որ ելույթս շատ լավ էր, առաջին ելույթից հետո շատ էի ընկճվել: Ուզում էի հասկանալ` ինչն էր խնդիրը և մի քանի անգամ նայեցի ելույթս, սակայն հասկացա, որ կողքիս կանգնած մարդիկ իսկապես ճիշտ էին ասում: Երգել եմ շատ  փորձերից շատ ավելի լավ: Նեղվեցի, որովհետև չէի սպասում  այդպիսի գնահատականների` հետևելով փորձերին և քաջ իմանալով մյուս մասնակիցների հնարավորությունները»:

Խոսելով ցածր գնահատականների պատճառների մասին` Սոնան նշեց, որ դրանք շատ են և այդ մասին բարձրաձայնելով հեծանիվ չի հայտնաբերի: «Այն, ինչ ինձնից էր կախված, ես  արել էեմ: Երաժշտությունն ինդիվիդուալ արվեստ է. դա սպորտ չէ, որ վազես, առաջինը տեղ հասնես ու հաղթես: Այստեղ կարող էր լինել ցանկացած արդյունք. քեզնից կախված է քո ելույթը, ոչ թե գնահտականները: Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց ես գոհ եմ իմ 3 ելույթներից»,- ESem.am-ին ասաց երգչուհին, ում ոգևորել է ժյուրիի ափսոսանքը`իր 6-րդ տեղում լինելու համար: Սոնային հատկապես տպավորել է Իգոր Կրուտոյի խոսքը: «Եզրափակիչ համերգին նախորդոած  մամուլի ասուլիսին նրան հարցրին` գո՞հ է մրցույթի արդյունքներից, հորիզոնականերից, նա առաջինը նշեց, որ շատ  զարմացած է, որ Հայաստանի մասնակիցը չստացավ այնքան միավոր, որքան  պետք էր: Դա արդեն մեծ բան էր ինձ համար»,- ասաց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ