Նյու Յորքում ոստիկանության հետ փոխհրաձգությունների արդյունքում սպանվել է մանկապիղծ կասկածյալը


17:30 , 29 հուլիս, 2014

Pastinfo.am-ը գրում է.
Մանհեթենում ոստիկաններին դիմադրություն ցույց տվող մանկապիղծ կասկածյալը սպանվել է ծխախոտի խանութի մոտ սկսված փոխհրաձգությունների արդյունքում: Վիրավորվել է նաև իրավապահ մարմինների 3 աշխատակից: 
 
Ոստիկանությունը փորձում էր ձերբակալել մահացած մարդուն՝ երեխաների նկատմամբ բազմաթիվ անգամ սեռական ոտնձգություններ կատարելու կասկածանքով:
 
«AP» լրատվական գործակալությունը, հղում անելով ոստիկանության վրա, հայտնել է, որ վիրավոր իրավապահների վիճակը կայուն է:
 
Ինչպես հայտնել է ոստիկանությունը, մահացած կասկածյալը 2012 թվականից ի վեր գտնվում էր փախուստի մեջ: