Չգիտեմ ինչու եմ այսքան կարոտում...


13:28 , 20 օգոստոս, 2012

Ողջ ներաշխարհս լցված է կարոտի թանձր ելևէջներով և ստիպում են  հնազանդվել նրանց գոյության հետ... .

Ինչու՛ պիտի իմ հոգու պատերին քանդակեմ ԿԱՐՈՏ ու խոնարհվեմ այդ քանդակի առջև և իբրև պարգև` ինչու՛ է փորձում իմ ողջ էությունը այս զգացմունքը ներկել հենց ԹԱԽԾԻ ԹԵՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ...

Ինչու չի՛ լքում այս զգացմունքն ինձ և ինչու՛ է այն իմ կյանքի  համար դարձել կարևոր ու պարտադիր ընկեր...

Ինչու՛ է հագել մենության զգեստ ու վերածվելով ԹԱԽԾԻ` աչքերս լցվել....

Անգամ կարելի է խելագարվել նրա խո՛րը ու իմաստու՛ն մասնիկների մեջ, բայց նաև խորանալով նրա անբացատրելի` անգամ թափանցիկ հուզականության մեջ, կարող ես քեզ համար մի նոր աշխարհ կերտել ...

Բայց և  չե՛մ ուզում իբրև շլացնող հմայք` ԿԱՐՈՏԸ փարվի դեմքիս ու դառնա հայացք, բայց նաև չե՛մ ուզում, որ ԿԱՐՈՏՆ ու ԹԱԽԻԾԸ իբրև զույգ քույրեր` դառնան ինձ համար անգու՛յն ժպիտներ....

Չգիտեմ ինչու՛ եմ անդադար կարոտում...

Պատճառը որն է`  դեռ չե՛մ հասկանում...

 

Սի՛րտ իմ`  սիրի՛ր, սիրի՛ր ԿԱՐՈՏԻՆ,

Կարոտելով կսիրես  է՛լ ավելի,

Սիրելով` գիտե՛մ, շա՛տ կկարոտես,

Ավելի ուժգի՛ն, ուժգի՛ն կսիրես...

 

ԿԱՐՈ՛Տ, սիրել՛ս, շատ եմ սիրում քեզ,

Հոգիս ու սիրտս չե՛ն հալածի քեզ.

ԿԱՐՈ՛Տ`  ի՛մ հայացք, ի՛մ հոգու ընկեր ,

Իմ ՍԻՐՏԸ չի՛ վնասի ՔԵԶ երբեք....

 

Եվ ինչու եմ Ես այսքան կարոտում ու կարոտելով նորի՛ց ԿԱՐՈՏ կանչում...

Չգիտեմ ինչու՛, բայց կարոտու՛մ եմ....

Չգիտեմ ինչու՛, բայց միշտ թախծու՛մ եմ...