Վալդեսը մինչեւ հոկտեմբեր չի հայտնվի «Բավարիայում»


12:35 , 29 հուլիս, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ մինչեւ հոկտեմբեր պայմանագիր կնքել «Բարսելոնի» դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ:
 
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, գերմանական ակումբը ցանկանում է ծնկի ծանր վնասվածքի հետեւանքները լիարժեք վերացնելու հնարավորություն տալ 32-ամյա դարպասապահին: