13:03 , 20 օգոստոս, 2012

Սկսենք նրանից,որ Հայաստանում կան բոլոր նախադրյալներն արտագաղթելու համար՝սկսած արդեն շատ ծեծված թեմայից՝Տիգրան Սարգսյանը դարձել է միլիոնատար իր կառավարման տարիներին,իսկ աղքատության մակարդակն այդ ընթացքում կրկնապատկվել է,վերջացրած օլիգարխների մենաշնորհով,աշխատատեղերի բացակայությամբ;Աշխատատեղերի վերաբերյալ վերջերս մի նյութ կարդացի կայքերից մեկում,որտեղ հեղինակը խոսում էր ոմն Արտակի մասին,ում երևի պայմանականորեն էր ընտրել;Ուրեմն, իբր Արտակը կրթությամբ իրավաբան է,բայց ինքը լավ խառատություն կարող է անել,այդ իսկ պատճառով գործազուրկ է մնացել:Այսինքն նա սխալ է ընրել իր մասնագիտությունը:Մեկը լինի ասի՝տո այ խելոք,իսկ չես մտածել,որ հենց այդ նույն Արտակի փոխարեն ինչ-որ ՓՈՂՈՏ մեկի բարեկամն ա իրավաբանություն անում,այդ պատճառով է Արտակը գործազուրկ:Կամ ի՞նչ ասել է սխալ է ընտրել մասնագիտությունը:Պարզ է,որ չենք խոսում զոռով-շառով կամ քեռու զանգով ավարտածների մասին:Եթե մարդն ավարտել է սովորելը բարեխղճորեն,գիտի իր մասնագիտությունը ամբողջապես,կարող է անել իր մասնագիտությանն առնչվող գործը,ի՞նչ մասնագիտության սխալ ընտրության մասին է խոսքը:Սա ընդամենը լոզունգ է,որով կատարվում է հերթական արդարացումն ու պնակալեզությունը:Մեկ այլ ուշագրավ հանգամանք՝ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ նախաձեռնությունն երեկ մի տեսանյութ է հրապարակել ՝ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ,ԻՍԿ ԵՍ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՄ վերնագրով:
Հնչում են կարծիքներ այս տեսանյութի վերաբերյալ,թե բոլոր երկրներում էլ կա արտագաղթ և այլն;
Նախ հարգելիներս բերեք մեկ այլ երկրի օրինակ,որ այլ հատկանիշներով նույնպես կարող եք համեմատել Հայաստանի հետ:Եվ ի վերջո,եթե մի երկիր գլուխը քարովն է տալիս,սա պատճառ չէ այդ օրինակը բերել ու ասել` տեսեք այնտեղ էլ է նույն վիճակը;Ես օրինակով խոսեմ,որ պարզ լինի;Դուք նման երկրների հետեք համեմատում Հայաստանը ,ես էլ համեմատում եմ ԱՄՆ-ի հետ,որտեղ ներգաղթն է խնդիր,է համեմատել համեմատել է,ի՞նչ է եղել որ:Կարծում եմ ակնհայտ է,որ չպետք է համեմատվել այլոց հետ ու առավելևս գնացողներին մեղադրել չգիտեմ ինչերի մեջ,վիրավորել,անվանել վախկոտ ու նման բաներ:
Սակայն այս ամենն էլ հաշվի առնելով՝ես նույնպես դեմ եմ արտագաղթին,ժողովուրդ մի՛ գնացեք,ջուր մի՛ լցրեք իրանց ջրաղացին,պիտի մնանք ու պայքարենք,սա նաև մեր երկիրն է ու ավելի շատ մերն է քան իրենցը:Իրանց ուզածնել հենց դա է,որպեսզի գնանք փող ուղարակենք իրանց գոյատևման համար(կարծում եմ պարզ է ՝դուք փողն ուղարկում եք ձեր ընտանիքներին,իսկ նրանք այն ծախսում են այստեղ,արդյունքում գումարն ուր է գնում՝հարկ,օլիգարխների գրպան և այլն):
Մնացեք ժողովուրդ,սա է մեր երկիրը,մենք այստեղ պիտի ապրենք: