Ալվեշը կհեռանա առանց փոխհատուցման


10:21 , 29 հուլիս, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Բրազիլացի Դանի Ալվեշն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «Բարսելոնից»:
 
El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի ապավինում այդ պաշտպանին եւ նրա փոխարինող է համարում իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոյին:
 
Նշենք, որ անցած մրցաշրջանում Ալվեշը Իսպանիայի առաջնության 27 խաղում խփել է 2 գոլ: Նա «Սեւիլիայից» «Բարսելոն» է տեղափոխվել 2008 թվականին: