Կյանքից հեռացել է Շուշան Պետրոսյանի հայրը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Պետրոսյանը


12:23 , 20 օգոստոս, 2012

Հոկտեմբերին Սամվել Պետրոսյանը կդառնար 72 տարեկան: Գեղանկարիչը շուրջ մեկ տարի է տառապում էր անբուժելի հիվանդությամբ: Իմ ընկեր Շուշան Պետրոսյանի հայրն էր:
Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին Նոր Նորքի 5 զանգվածի Սուրբ Սարգիս Եկեղեցիում, ժամը 18:00-ին: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 21-ին ժամը 13:00-ին Հայաստանի Նկարիչների Միությունից (Աբովյան 16): Խորապես ցավում եմ լավ մարդու ու արվեստագետի` մեզնից հեռանալով: Կիսում եմ ցավը հարազատների, ընկերների եւ արվեստասերների հետ: