Բրյուսելում արտակարգ վայրէջք է կատարել 200 ուղևորներով ինքնաթիռը


23:37 , 28 հուլիս, 2014

b777kuwa1in.am-ը գրում է.

Kuwait Airways ավիաընկերության 200 ուղևորներով ինքնաթիռը օդաչուի խցում առաջացած ծխի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Բրյուսելում: Airbus 300 ինքնաթիռի անձնակազմը, որն իրականցնում էր Քուվեյթ-Լոնդոն չվերթը, միանգամից թույլտվություն է խնդրել վայրէջք կատարել Բրյուսելի օդանավակայանում այն բանից հետո, երբ խցում ծուխ է հայտնվել, հաղորդում է RIA Novosti-ն: