18:42 , 28 հուլիս, 2014
Նիգերիայի հյուսիսում կին մահապարտը պայթեցրել է ինքն իրեն, որի հետևանքով մահացել է 3 մարդ: Այսօրվա ահաբեկչությունը երկու օրվա ընթացքում կնոջ կողմից իրականացված երկրորդ պայթյունն է:
Ականատեսների խոսքերով՝ կինը նավթի հերթ էր կանգնած, երբ պայթեցրել է նռնակը:
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, կիրակի օրը 15-ամյա մեկ կին մահապարտ ևս նռնակ է պայթեցրել համալսարանի մոտ: