17:38 , 28 հուլիս, 2014
Կենդանիների թագավորության մեջ ծնողական խնամքի մասին բազում գաղտնիքներ կան: Կենդանիները իրենց ձագուկներին խնամելու յուրօրինակ եղանակներ ունեն, որոնց մի մասը նման են մարդկանց շրջանում տարածված խնամքի եղանակներին, իսկ մյուս մասն էլ կտրուկ տարբերվում է դրանցից: Օրինակ՝ էգ փղերն իրենց ընկերուհիների փոքրիկ ձագուկների համար հանդես են գալիս իբրև դայակներ:
Կենդանի-ծնողները որքան նման, նույնքան էլ տարբեր են մարդ-ծնողներից: Օրինակ՝ պանդաները հաճախ միանգամից երկու արջուկ են ծնում, սակայն մեծացնում են միայն մեկին: Մի՛ շտապեք քննադատել պանդա-մայրիկին և նրան պիտակավորել իբրև բիրտ ու դաժան արարած: Մի արջուկ մեծացնելն էլ հեշտ գործ չէ: Վայրի բնության մեջ պանդա-մայրիկի ողջ ռեսուրսները հազիվ են բավականացնում մի ձագուկին մեծացնելու համար: Նա ստիպված է ընտրություն կատարել մեկ առողջ ձագուկի կամ երկու հիվանդ ձագուկների միջև: Կենդանիները նույնքան հաճույքով են ստանձնում ծնողական պարտականությունները, որքան և մենք: Դիտեք այս լուսանկարները, որոնցում արտացոլված է կենդանիների ծնողական հոգատարությունը, և ինքներդ էլ կհամոզվեք դրանում:
Այս բևեռային արջը փաղաքշում է իր ձագուկին՝ ճանկերով ու թաթերով ամուր գրկելով իր քաղցր փոքրիկին:

Դևիդ Լազարը Քենիայի Մասայ Մարա արգելոցում լուսանկարել է այս երկու առյուծների լուսանկարը: Նրանք հիացական հայացքով նայում են իրենց ձագուկին և նրանց աչքերում այնպիսի հպարտություն է նշմարվում, որը հատուկ է ծնողներին:

Որքա՜ն սքանչելի են նրանք:

Այս մայրիկն օգնում է իր ձագին մնալ ջրի մակերեսին: Մի խոսքով, լողի առաջին դասերն են:

Իսկ հիմա քուն մտնելու ժամանակն է:

Այս սկյուռիկն այնքան փոքրիկ է ու անմազ, որ դժվար է առաջին հայացքից կռահել, թե նա որ կենդանատեսակին է պատկանում, սակայն մայրիկի աչքը մղոնների վրա էլ կճանաչի իր ձագուկին:

Ի՞նչ է թաքնված այս մայրիկի գունագեղ թևերի տակ: Երկու քնկոտ ձագուկ:

Այս մագլցող պարկավորը թիկունքին մոտ 6 ձագուկ է տանում՝ միաժամանակ հաղթահարելով ցանկապատը: Մայրիկի համար անկարելի ոչինչ չկա:

Աղվեսի ձագն ամուր կառչել է մայրիկի փափկամազ պոչից:

Փղերը միակ կենդանատեսակն են, որոնք այցելում են իրենց սիրելի հանգուցյալների գերեզմաններին: Պատկերացրեք միայն, թե որքան մեծ սեր են փղերը տածում իրենց ձագերի հանդեպ: Այս սքանչելի փղերը՝ կնճիթներն իրար միացրած, առաջ են շարժվում:

Ի՜նչ անուշիկ արջեր են:

Մայրիկները միշտ էլ գիտեն, թե ինչպես պաշտպանել իրենց երեխաներին: Մայր կարապը իր ձագերին իր թևերի տակ է առել: Այստեղ նրանք կարող են չոր ու տաք մնալ սառը ջրով լի ջրավազանով ճանապարհորդելիս:

Կոկորդիլոսները սովորաբար գեղեցիկ կենդանիների թվին չեն դասվում, սակայն, չնայած իրենց թեփոտ կաշվին և սարսուռ առաջացնող սուր ժանիքներին, նրանք բավականին հոգատար են իրենց ընտանիքի անդամների նկատմամբ: Ուդայան Ռաո Փոերը «Ֆոտոորս» ժանրում ճանաչվել է տարվա լավագույն լուսանկարիչ այն բանից հետո, ինչ հրապարակել է կոկորդիլոսների ընտանիքի ստորև ներկայացված լուսանկարը: Լուսանկարը նկարվել է Հնդկաստանի Չամբալ գետի ափից:

Խաղի ժամանակը: Այս մայրիկը խուտուտ է տալիս իր ձագուկին:

Պինգվիններն ընկերովի են խնամում իրենց ձագուկներին: Մեծահասակ պինգվինները հերթով շարք են կազմում փոքրերի շուրջ՝ նրանց ապահով ու տաք միջավայրում պահելու համար:

Այս երկու կենդանիները հաստատ միասին են:

Մինչ մայրն ու հայրը ամուր ողջագուրվել են, նրանց փոքրիկը ցանկանում է ուշադրությունը իր վրա գրավել:

Այս երկու գրիզլի արջերը խաղում են խոր ջրի մեջ: Ձագուկը չի վախենում, նա գիտի, որ մայրիկը կպաշտպանի իրեն:

«Ախր ես արդեն մաքուր եմ»:

Հայր արջը իր ձագուկի հետ կիսվում է որոշ գաղտնիքներով, որոնց մասին մայրիկը չպիտի իմանա, երբ նրանք վերադառնան որջ:

Մայրիկը փնտրում է ձագուկին, մինչդեռ ձագուկը հենց նրա վրա է:

Մինչ մայրիկը փորձում է որս հայթայթել, փոքրիկը քնում է:

Ծնող դառնալուց հետո հասկանում ես, որ ճոխ կերակուր ուտելուց ավելի լավ միայն բալիկիդ ճոխ կերակուր հրամցնելն է:

Ձեզ կարող է թվալ, թե այս թռչունը չափից ավելի շատ թևեր ունի, սակայն փորձեք ավելի խորը մտածել:
