«Բազե 2012»-ն ավարտվեց նարնջագույն թիմի հաղթանակով


12:53 , 19 օգոստոս, 2012

Այսօր գիշերը ժամը 00:30-ին Ծաղկաձորի երկինքը պարուրված էր հրավառությամբ, որը ազդանշանում էր "Բազե 2012"-ի ավարտը: Թեժ էր պայքարը, և վերջում հաղթեց նարնջագույն ճակատը, որը տնօրինում էր ՀՊՏՀ ուսանողական խորհուրդի նախագահ Սևակ Խաչատրյանը (Sevak Khachatryan): Ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր նարնջագույններին:
Սակայն ևս մեկ անգամ ապացուցվեց, որ հաղթում է ընկերությունն ու միասնականությունը: Եվ հաղթեց մեր եռագույնը: Եվ թող այն փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան: