Դիանա Սիրունյանի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն


11:14 , 19 օգոստոս, 2012

Դիանա Սիրունյանին վիրահատել են. նրան փրկելու համար անհրաժեշտ է O(I) Rh− արյունԱյս գիշեր բժիշկները վիրահատել են Սուրեն Սիրունյանի դստեր՝ Դիանա Սիրունյանին: Վիրահատությունը հաջող է անցել: Մեր տեղեկություններով, վիրահատությունից հետո Դիանայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է O(I) Rh− Առաջին կարգի բացասական արյուն:

Հիշեցնենք, որ երեկ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:

Դիանա Սիրունյանը գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: