09:10 , 28 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Վաշինգտոնի դաշնային դատարանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ մայրաքաղաքում հրազենի կրման արգելքը: Տանից դուրս զենքի կրման արգելքը հակասում է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ ուղղմանը՝ ասվում է դատավոր Ֆրեդերիկ Սկալինի վճռում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Զենքը՝ ինչպես բացահայտ, այնպես էլ թաքնված կրելը, ինչպես նաև տանը այն պահելը արգելված է եղել ամերիկյան մայրաքաղաքում ավելի քան 3 տասնամյակ, սակայն ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել այդ նորմը 2008-ին՝ դե ֆակտո պահպանելով տանից դուրս զենքի կրման արգելքը:
Նշենք, որ Սահմանադրության երկրորդ ուղղումը, որը գործում է 1791 թվականից, երաշխավորում է զենքի պահման և կրման քաղաքացիների իրավունքը: