00:49 , 27 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
ԱՄՆ Ալաբամա նահանգում Բիրմինգհեմ քաղաքի հիվանդանոցներից մեկում վիրահատական միջամտության ժամանակ բժիշկները սխալ են թույլ տվել: Princeton Baptist Medical կենտրոնի պացիենտը պնդում է, որ ինքը միայն թլպատման համար էր դիմել բժիշկներին, սակայն բժիշկները նրան անդամահատել են: «Հիվանդը» նրանց դեմ դատական գործ է հարուցել, գրում է RT-ն:
Ջոնի Լի Բենքս կրտսերի հայցի համաձայն` ինքը վերոնշյալ հիվանդանոց է դիմել թլպատման համար, որը ևս բավականին բարդ գործընթաց է:
Վիրահատությունից հետո նա նկատել է, որ անդամահատվել է իր առնանդամը:
Ըստ այլ տվյալների` բժիշկները Բենքսին զգուշացրել են, որ վիրահատության արդյունքում նա կարող է զրկվել իր առնանդամից: