Ցանկացած իշխանություն պետք է հոգ տանի պետության համար որոշակի ծառայություններ մատուցած մարդկանց մասին


23:53 , 26 հուլիս, 2014

Խնդիր չկա, ցնկացած իշխանություն պետք է հոգ տանի պետության համար որոշակի ծառայություններ մատուցած մարդկանց մասին, ինչպես նաև ցանկացած տվյալ երկրի քաղաքացու համար, սակայն երկրին ծառայություն մատուցածների հանդեպ մի փոքր ավելի ուշադիր պետք է լինի, սակայն դա չի նշանակում, որոշակի առողջական խնդիրների ծագման ժամանակ, պետք է մարդուն պաշտոնի նշանակի, որպեսզի այդ մարդը հոգա իր բուժման ծախսերը: 
Պետության վրա ավելի <էժան> կնստի, երբ տվյալ մարդուն օգնելու նպատակով որոշակի գումար հատկացնեն, քան մինիստր, դեսպան, միլպետ կամ այլ պաշտոնի նշանակեն, քանզի այդ հիվանդ մարդը ոչ միայն չի կարող կատարել իր վրա դրված պարտականությունները, այլ նաև կխաթարի տվյալ ոլորտի բարոյահոգեբանական մթնոլորտը և նաև հուսալքություն ու անարդարության զգացում կառաջացնի հասարակության մեջ...