Պիկասոյի դուստրը գտել է հոր անվան թանգարանին շնորհակալություն հայտնելու տարբերակը


21:53 , 26 հուլիս, 2014

Պիկասոյի դուստրը գտել է հոր անվան թանգարանին շնորհակալություն հայտնելու տարբերակըPanorama.am-ը գրում է.

Պաբլո Պիկասոյի ավագ դուստր Մայա Վիդմայեր-Պիկասոն որոշել է Փարիզում գտնվող իր հոր անվան թանգարանին նվիրել նրա մի քանի նկարները: «Lenta.ru»-ի փոխանցմամբ` հայտնում է «Le Monde»-ը:

Պիկասոյի աշխատանքների թանգարանին կվիրաբերվեն հոկտեմբերի 25-ին` ավելի քան 5 տարի տևած թանգարանի վերանորոգումից հետո: Նկարչի դստեր փաստաբանի հայտարարությունում նշվում է, որ այս նվիրատվությունը կապված է թանգարանի աշխատակիցներին աջակցելու ցանկության հետ, ովքեր մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետիի հետ միասին արել են ամեն ինչ, որպեսզի թանգարանը կրկին վերաբացվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ