Հայտնաբերվել է Air Algerie-ի երկրորդ «սև արկղը». ՄԱԿ


19:52 , 26 հուլիս, 2014

Newsbook.am-ը գրում է.

ՄԱԿ-ը հայտարարել է, որ հայտնաբերվել է Air Algerie ինքնաթիռի երկրորդ «սև արկղը»: Այս մասին տեղեկացնում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ինքնաթիռի առաջին «սև արկղը» հայտնաբերվել է և այժմ վերծանվում է: Ֆրանսիայի նախագահը նախատեսում է հանդիպել Մալիում տեղի ունեցած ավիաաղետի պատճառով զոհվածների հարազատներին: Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կազնևը հայտարարել էր, որ ինքնաթիռի վթարի հիմնական պատճառներից մեկը կարող էր լինել վատ եղանակային պայմանները: