19:26 , 26 հուլիս, 2014
Globepress.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում անհայտ անձը փողոցում կրակ է բացել անացորդների ուղղությամբ: Սպանվել է 13-ամյա մի տղա, վիրավորվել 5 մարդ: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Հրաձգությունը տեղի է ունեցել մեքենայի միջից:
Վիրավորներից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են կրիտիկական, մյուս երկուսինը՝ ծանր: Միջադեպի առնչությամբ կատարվում է հետաքննություն:
Նմանատիպ դեպքերը ԱՄՆ-ում բացառություն չեն: Հուլիսի 24-ին Փենսիլվանիա նահանգի հիվանդանոցներից մեկում անկանոն կրակ է բացել տեղի հիվանդներից մեկը: Սպանվել է հիվադանոցի բուժաշխատողներից մեկը, իսկ մի բժիշկ վիրավորվել է: