21:15 , 26 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը թիմից առանձին է նախապատրաստվում առաջիկա մրցաշրջանին:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն որակազրկել է ուրուգվայցի ֆուտբոլիստին` արգելելով նրան 4 ամիսների ընթացքում որևէ առնչություն ունենալ ֆուտբոլի հետ: Սուարեսին արգելված է նաև մարզվել թիմի հետ:
27-ամյա ֆուտբոլիստը մարզիչ է վարձել: Օգոստոսի սկզբին Լոզանայի դատարանը կուսումնասիրի ֆուտբոլիստի բողոքարկումը` ՖԻՖԱ-ի կայացրած որոշման վերաբերյալ: