18:24 , 26 հուլիս, 2014Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի արտգործնախարարությունը շարունակում է սուր արձագանքների տեղատարափը եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների հասցեին՝ նրանց կողմից ուկրաինական ճգնաժամի առնչությամբ Ռուսաստանին ուղղված հայտարարությունների ու գործողությունների կապակցությամբ։
Այս անգամ ԱԳ գերատեսչությունը ԱՄՆ-ին մեղադրում է իր արտաքին քաղաքականությունը «բացահայտ ստի վրա կառուցելու» համար։
«Դատելով Ռուսաստանի նկատմամբ չթուլացող հերյուրանքների արշավից, որը կազմակերպվում է Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից, փաստում ենք, որ ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության հարցերում գնալով ավելի շատ է սկսում հիմնվել բացահայտ ստի վրա։ Բավական է տեսնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջոզ Էրնստի հայտարարությունները, որոնք ուղղակիորեն մեղադրում են մեր երկրին Ուկրաինայի տարածքում «Մալազիական ավիաուղիներին» պատկանող օդանավի կործանման համար», - ասված է ԱԳ հայտարարության մեջ, որը վկայակոչում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ