Газета.ru: Բանակցություներից ուշանալու համար Պուտինը Օբամայից ներողություն չի խնդրել


18:06 , 26 հուլիս, 2014

Globepress.am-ը գրում է.

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դժգոհել է, որ Վլադիմիր Պուտինն այդպես էլ ներողություն չի խնդրել ամերիկացի իր գործընկերոջից՝ 2012 թվականին Մեքսիկայում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովի շրջանակում բանակցություններից ուշանալու համար: Նախկին պետքարտուղարի խոսքերը մեջբերել է CNN հեռուստաընկերությունը:

Քլինթոնն ասել է, որ Պուտինը «կոշտ եւ մեծամիտ» մարդ է եւ գործընկերոջ հետ զրուցելիս անտարբեր է պահում իրեն: 

Նրա խոսքով՝ 2012-ի G20-ի գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահը նախանշված հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Վերջինը ստիպել է Օբամային սպասել 40 րոպե, ինչից հետո միայն հայտնվել է:

«Նա հասկացնել է տվել, որ իրեն ձանձրացնում են նմանատիպ բանակցությունները եւ իր ուշանալու համար նույնիսկ ներողություն չի խնդրել»,- ասել է նախկին պետքարտուղարը: