Թրենդ: Նարնջագույն շուրթեր


17:59 , 26 հուլիս, 2014

Թրենդ: Նարնջագույն շուրթերCosmo.am-ը գրում է.

Ամառային դիմահարդարման հիթը նարնջագույնն է` իր բոլոր երանգներով:

Նարնջագույնը բարդ, նույնիսկ կարելի է ասել «բնավորություն» ունեցող գույն է, այդ իսկ պատճառով` կատարյալ համադրության համար պետք է ընտրես քո երանգը:

Նարնջագույնի առավել նորաձև երանգներն են մանդարինի, սաթի, կարամելի, մարջանի և պղնձի գույները:

Եթե դու շիկահարեր ես կամ ունես բաց շագանակագույն մազեր, ապա այս երնագները հենց քեզ համար են, իսկ եթե թխահեր ես, ապա խորհուրդ է տրվում նարնջագույնի առավել մուգ, հագեցած երանգները: