17:52 , 26 հուլիս, 2014Esem.am-ը գրում է.
Դերասան Անդրանիկ Ղազարյանը, ով այս շրջանում «Հարազատ թշնամի» սերիալում մարմնավորում է Լյովին, երեկ դարձել է 23 տարեկան: ESem.am-ն օգտագործեց առիթը նրա հետ զրուցելու ոչ միայն տարեդարձի օրվա ու անակնկալների, այլև ստեղծագործական գործունեության մասին:)

Անդրանիկը նշեց, որ տարեդարձի օրվա հետ կապված բոլոր ծրագրերը խափանվել են, քանի որ երկու օր է` 40 աստիճան ջերմություն ունի: : «Անկողնուս մեջ թեյով եմ նշել ծնունդս»,-ասաց նա: Դերասանի փոխանցմամբ` կեսգիշերին առաջին շնորհավորանքը ընկերուհուց է ստացել: «Նախապես որոշել էր օրս Ինգայի հետ նշել, սակայն չստացվեց: Միասին ծնունդ ունենալու գաղափարը մի քանի օրով կհետաձգվի»,- ասաց դերասանն ու ավելացրեց, որ ընկերուհուց անակնկալ նվեր է ստացել, որը, սակայն, չի ցանկանում բացահայտել: «Նա իմ սպասված նվերն ուղարկել էր, իսկ երեկոյան մեր տուն եկավ` որպես հիվանդատես»,- ասաց դերասանը, ով ծննդյան օրն այնքան էլ չի սիրում, սակայն երբ տեսնում է, որ մարդիկ ուրախանում են իր համար, իրեն լավ է զգում:
Անդրանիկի խոսքով՝ իր տարեդարձը ռեստորաններում կամ նմանատիպ վայրերում է նշելու սովորություն երբևէ չի ունեցել, սակայն ընկերների ու հարազատների հետ քաղաքից դուրս է գնացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ