Արքայազն Հարրին սկսել է հանդիպել «Միսս Էդինբուրգի» հետ


20:37 , 26 հուլիս, 2014

Untitled-11in.am-ը գրում է.

Արքայազն Հարրին Քրեսիդա Բոնասից բաժանվելուց հետո նրան փոխարինող է գտել: Թագավորական ընտանիքի անդամի հետ հանդիպելու պատվին է արժանացել թխահեր Կամիլլա Թառլոուն:

Հիշեցնենք, որ նախկինում արքայազն Հարրին նախընտրում էր հանդիպել միայն շիկահերների հետ:

Հայտնի է, որ Կամիլլան 25 տարեկան է, աշխատում է The HALO Trust բարեգործական կազմակերպությունում, որը ժամանակին հովանավորում էր Հարրիի մայրը՝ արքայադուստր Դիանան: Բացի այդ, աղջիկը «Միսս Էդինբուրգ» տիտղոսին է արժանացել՝ հայտնում է Myjane պարբերականը: