«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի հեղինակներն այցելել են ՀՀ սփյուռքի նախարարություն


11:00 , 26 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 25-ին ընդունել է «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանին և սցենարի հեղինակ Արմեն Վաթյանին:

Ինչպես հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ֆիլմը «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին ցուցադրելու հնարավորությունն ընձեռելու համար և կարևորել Սփյուռքի տարբեր համայնքներում ֆիլմի ցուցադրումը, ինչը լուրջ ազդակ կդառնա Հայաստանից դուրս հայապահպանության և ազգային արժեքներին հավատարիմ մնալու գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ