Պատերազմի վերսկսման պատճառաբանությամբ 2 կողմն էլ ձգում են իրենց իշխանությունների կյանքը


01:34 , 26 հուլիս, 2014

Քանի որ վախի մթնոլորտ տարածելը թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում ձեռնտու է երկու կողմի իշխանություններին, որ պատերազմի վերսկսման պատճառաբանությամբ 2 կողմն էլ ձգում են իրենց իշխանությունների կյանքը, ուրեմն այսուհետ, հենց կայքերը և իշխանական քարոզիչները սկսում են լծվել էդ գործին՝ բոլորս գրառում-դիվերսիա ենք անում, ու խոսում իրականության մասին, որ Սերժ Սարգսյանն ու այս իշխանություններն են մեղավոր սահմանում տիրող վիճակի համար, նրանք են, որ ձախողում են ՀՀ միջազգային հեղինակությունը իրենց կրավորական կեցվածքով, իրենց լռությամբ և այլն, ինձնից լավ գիտեք շարունակությունը...

Ու վստահ եմ էսքանից հետո, եթե հնարավորինս շատ նման գրառումներ լինեն ու եթե կարողանանք էս ամենը շուռ տալ իրանց ուղղությամբ, էս խուճապի տարածումը կդադարացնեն...