ԱՄՆ քաղաքացիներին արգելել են իռլանդական պանդոկ այցելել


23:28 , 25 հուլիս, 2014

pic_24055a760b7d21ecd422ce61in.am-ը գրում է.

Իռլանդիայի Ուոթերվիլ բնակավայրում պանդոկի սեփականատերերը հաստատության մոտ պաստառ են փակցրել, որն արգելում է «աղմկոտ ամերիկացիների» մուտքը, հաղորդում է UPI-ն: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ են տվել խմելու և ուտելու գնալ «մի որևէ այլ տեղ»:

Peter’s Place Cafe պանդոկը գտնվում է Իռլանիդայի զբոսաշրջային գոտիներից մեկում`այսպես կոչված Քերիի օղակում: Սեփականատերերը հոգնել են այցելուների ամբոխից, իսկ ամենատհաճ հաճախորդները, պարզվել է, ամերիկացիներն են:

Սեփականատերերը նաև զգուշացրել են, որ ուրախ չեն ընդունել զբոսաշրջային էքսկուրսիաներ և ավտոբուսներ: