Պուտինի դուստրը լքել է Նիդերլանդներում իր պենթհաուսը. ԶԼՄ-ներ


19:10 , 25 հուլիս, 2014

14742701in.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը լքել է Հաագայի արվարձան Վորսհոթեն քաղաքում իր պենթհաուսը, հայտնում է բրիտանական Mirror թերթը: Պարբերականի տեղեկությամբ՝ Մարիա Պուտինան Նիդերլանդների քաղաքացի Յորիտ Ֆաասենի հետ մեկնել է մոտ 2,5 մլն եվրո արժողությամբ տնից:

The Guardian-ը հաղորդում էր, որ Հիլվերս քաղաքի քաղաքապետ Պետեր Բրոերտեսը կոչ էր արել երկրից արտաքսել Պուտինի դստերը՝ 29-ամյա Մարիային, սակայն ավելի ուշ ներողություն է խնդրել դրա համար:

Քաղաքապետի խոսքով՝ Պուտինի դուստրն ապրում է թագավորության հարավ-արևելքում գտնվող Վորսհոթեն քաղաքում: Սակայն Նիդերլանդներում նրա բնակվելու փաստը պաշտոնապես հաստատված չէ, հայտնի է միայն, որ նա ամուսնացած է Հոլանդիայի քաղաքացի Յորիտ Ֆաասենի հետ: