Իշխանությունները ասում են, որ առանց թանկացման տրանսպորտը կդադարի գործել. դա կատարյալ սուտ է


17:15 , 25 հուլիս, 2014

Մեկ տարի առաջ սակավաթիվ, բայց համախմբված ակտիվիստների կողմից տարված պայքարի շնորհիվ 150 դրամ տրասնպորտի սակագինը իջեցվեց նախկին 100 դրամի: Հետևությունները`
Երբ մեզ «մեր ընտրած» իշխանությունները ասում են, որ առանց թանկացման տրանսպորտը կդադարի գործել, դա կատարյալ սուտ է: Ուղիղ մեկ տարի այն անխափան գործում է 100 դրամով: 
Ուրախ եմ, որ կարողացանք օգնել հազարավոր մարդկանց և կանխեցինք ժողովրդի հերթական թալանը: