16:37 , 25 հուլիս, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Հարցի պատասխանը փորձում են գտնել «Ակունք» կենտրոնի սուզորդները: Այս տարի սուզակները բացահայտել են լճի մի հատված, որտեղից տարօրինակ գազեր են դուրս գալիս: Այդ մասին նրանք տեղեկացրել են գիտական խմբերի ու կենտրոնների, որ նրանք պարզեն այդ գազերի ծագումը:
Ինչ են հուշում պղպջակները` ոչ գիտնականներին, ոչ էլ սուզորդներին հայտնի չէ: Ճեղքվածքի գոյության մասին, ասում են, դեռ վաղ է խոսել: Գիտնականները եզրակացություն չեն տվել, պղպջակների ծագման մասին եզրակացությունը պետք է տան նեղ մասնագետները: Տարօրինակ տարածքում հայտնաբերել են նաև կենդանիներ, որոնց Սևանի այլ հատվածներում հանդիպել հնարավոր չէ: Սևանի թերակղզու հատակում սուզորդները գտել են նաև սնկանման ժայռեր, որոնք մինչև այժմ չեն հանդիպել և նման միացություններ տարածքում էլ չկան:
Սուզորդները Սևանի խորքերն ուսումնասիրում են արդեն 5 տարի: Ամեն տարի 2 շաբաթ նրանք անցկացնում են Սևանա լճում, երբեմն նաև արտասահմանցի սուզակների ընկերակցությամբ: Սևանը նրանց գրավում է խորհրդավորությամբ, յուրաքանչյուր սուզումից հետո` նոր բացահայտումներով:
Տեսանյութն` այստեղ