15:59 , 18 օգոստոս, 2012
Շատ ճիշտ միտք է արտահայտել Արսեն Ջուլֆալակյանը՝ օլիմպիադայի և հատկապես ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի մասին խոսելիս։ Ըստ մեր մարզիկի, գոտեմարտելիս պետք է գլխումդ չլինեն քեզ խանգարող մտքեր, օրինակ՝ ինչքան փող ես ստանալու հաղթելու դեպքում, որպեսզի կարողանս ողջ ուշադրությունդ կենտրոնացնես մենամարտի վրա ու հաղթես։
Այ սա ես հասկանում եմ իսկական մարզիկի ու տղամարդու հոգեբանություն, թե չէ ցավով պետք է արձանագրել, որ օլիմպիական մեր անհաջողություններում հսկայական դեր խաղաց հենց այն հանգամանքը, որ բազմաթիվ մարզիկների համար գերակայող դրդապատճառը հաղթելու հենց փողն էր։
Սպորտը վեր է փողից, սպորտը վեր է քաղաքականությունից, եթե ուզում եք, սպորտը վեր է անգամ հայրենասիրությունից այն առումով, որ այն պայքար է, որը արտացոլում է մարդու բացարձակության ձգտումը, ուստիև մարզիկի գլխավոր մոտիվ պետք է լինի հենց կատարելության ձգտումը, որը արտահայտվում է հատկապես հաղթանակի տեսքով։