Հայտնի մարդիկ` ծխախոտի մասին. ոչ ծխախոտին, ոչ թմրանյութին, ոչ ալկոհոլին


14:05 , 25 հուլիս, 2014

Հայտնի մարդիկ` ծխախոտի մասին. ոչ ծխախոտին, ոչ թմրանյութին, ոչ ալկոհոլինArmnewstv.am-ը գրում է.

DJ Վակցինան միշտ այնտեղ է, որտեղ կա իր անհրաժեշտությունը: Երաժշտությունից բացի Արուսիկ Մկրտչյանն ակտիվ քարոզչությամբ է զբաղվում: 2009-ից առողջ ապրելակերպ է քարոզում: Ոչ ծխախոտին, ոչ թմրանյութին, ոչ ալկոհոլին` այն ամենին, ինչ վտանգավոր է ու վնասակար առողջության համար: Տհաճությամբ է հիշում ծխելու իր առաջին փորձը: Ծխախոտը բերանին մոտեցնելու առաջին, միակ փորձը  ձախողված էր: Ծխախոտի տհաճ հոտն ու համը մինչև օրս էլ չի մոռանում: Վնասակար սովորության գերին չի դարձել իր հաստատակամության ու վճռականության շնորհիվ: Պատճառաբանությունը` թե ծխելն ազատում է սթերսից, Արուսիկը չի ընդունում: Արդեն հինգ տարի իրազեկման ակցիաների ու միջոցառումների շնորհիվ առաջընթաց գրանցել է: Ասում է` իր ծխող ընկերներից շատերը հրաժարվել են ծխել:

Արգելվում է ոչ միայն ծխախոտի գովազդը, այլև ծխող աստղերին կամ ծխողներին ցուցադրելը: Հասարակական կազմակերպություններից մեկի հետազոտության համաձայն` ամսագրերում ու հեռուստատեսությամբ ծխող աստղերն օրինակ են ծառայում իրենց երկրպագուների համար: Ծխելուն ոչ ասող շուբիզնեսի ակտիվ ներկայացուցիչը համոզված է` արգելքները տալիս են ցանկալի պտուղը:

Տեսանյութն` այստեղ