Լևոն Հայրապետյանին երեկ մեղադրանքներ են առաջադրվել


13:22 , 25 հուլիս, 2014

Լևոն Հայրապետյանին երեկ մեղադրանքներ են առաջադրվելYerkir.am-ը գրում է.

Հայ գործարար Լևոն Հայրապետյանին երեկ Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում) և 174-րդ հոդվածով (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում): Հայրապետյանը դեռևս ապրիլի 28-ին հարուցված քրեական գործով որպես կասկածյալ էր անցնում`  «Բաշնեֆտի» բաժնետոմսերի հափշտակման և անօրինական լեգալացման համար: Այս մասին տեղեկանում ենք «Վեդեմոստի» լրատվամիջոցից:

Լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ յուրացման տակ նկատի է առնվում գործակալի դրամական փոխհատուցումը, որը Հայրապետյանը ստանում էր որպես միջնորդ, երբ Բաշկորտոստանի նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովի որդին` Ուրալ Ռահիմովը, բաշկիրական ջերմաէներգետիկական համալիրի ձեռնարկությանը վաճառում էր ԱՖԿ «Սիստեմա»-ն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ