Արմավիային կստիպեն չհրաժարվել Superjet 100 ինքնաթիռներից


14:12 , 18 օգոստոս, 2012

Superjet 100-ի էպոպեան շարունակվում է։ Ընդ որում, որքան ավելի շատ մանրամասներ են ի հայտ գալիս, այնքան ավելի է խորանում տպավորությունը, որ սա ոչ թե բիզնես գործարք է, այլ ինչ որ իրար «քցելու» մրցում։ Վերջին մանրամասները և ընդհանուր քրոնոլոգիան.
- 2011-ին Արմավիան ձեռք է բերում առաջին Սուփերջեթը և դառնում այս ինքնաթիռի առաջին պատվիրատուն
- 2012-ին ձեռք է բերում երկրորդը
- կարճ ժամանակ անց, Արմավիան հրաժարվում է երկրորդ ինքնաթիռից
- այնուհետև հրաժարվում է նաև առաջինից, որովհետև ընդամենը մի տարի շահագործումից հետո արդեն վերանորոգման կարիք է առաջացել
- Սուխոյը հակադարձում է, հիշեցնելով, որ Արմավիան հերիք չի դեռ չի վճարեն Առաջին ինքնաթիռի ողջ գումարը, մի բան էլ չի վճարել ոչ վերանորոգման, ոչ էլ չերաշխավորված մասերի գումարը
- Պարզվում է Արմավիան արդեն բարով խերով գրավ է դրել ինքնաթիռը բանկերից մեկում
- Սուխոյն ասում է, որ հրաժարվելու համար, նախ պետք է գրավի տակից հանել, նոր մտածել այդ ուղղությամբ
- Պարզվում է, որ ինքնաթիռի վերամշակումը Արմավիայի «վզին» է մնացել
- Պարզվում է, որ համաձայն պայմանագրի, վեճերը պետք է հարթվեն ռուսական դատարանում, իսկ սա ամենայն հավանականությամբ նշանակում է, որ Սուխոյին կհաջողվի Արմավիային ստիպել հավատարիմ մնալ պայմանագրի դրույթներին։

Տեղին է հիշել «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ» ասացվածքը։

Կից նյութ