13:05 , 18 օգոստոս, 2012Միացյալ Նահանգների Նախագահի աղբերացուն ապրում է աղքատ եւ իր անունը վաճառում է պարենի եւ խմիչքի համար: Ջորջի եւ Բարաքի հայրը միեւնույն մարդն է, իսկ մայրերը տարբեր են: Տղամարդը ապրում է մեկ սենյականոց խրճիթում, աֆրիկյան ետնախորշերում: Ջորջը 30 տարեկան է, ծնվել է Քենիայում, որտեղ եւ մնացել է ապրելու: Եղբայրները արտաքին տեսքի որոշակի նմանություններ ունեն, սակայն Բարաքի մաշկը մի փոքր ավելի բաց է, որովհետեւ նրա մայրը - Էն Դանհեմը սպիտակամաշկ է: