«Առավոտ». Բազմազավակ գյումրեցի ընտանիքների բնակարանների գնման ծրագիրը հետաձգվել է, չի դադարեցվել. մարզպետ


09:07 , 25 հուլիս, 2014

«Առավոտի» երեկվա Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բազմազավակներին խաբե՞լ է հոդվածի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Շիրակի մազրպետ Ֆեիք Ցոլակայնը. Ներկայացնում ենք թերթի այսօրվա համարում տպագրված հոդվածից մի հատված. 

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ մեկին չի խաբել. այս տարվա ապրիլի 10-ին կառավարության որոշում է եղել, որով նախատեսվել էր նաև բնակարաններ գնել բազմազավակ ընտանիքների համար։ Դա պետք է արվեր մարզին հատկացվող հրատապ ծրագրի միջոցների հաշվին: Տարվա սկզբին տարբեր բնական աղետներ եղան, նախ՝ ցրտահարություն, հետո՝ կարկտահարություն, և կառավարությունը, հաշվի առնելով պահուստային ֆոնդի ֆինանսական միջոցների առավել հրատապ ծախսերի պահանջը, պահուստային ֆոնդի գումարների մասով հատկացումների մի մասը հետաձգեց, կրկնում եմ՝ ոչ թե հանվեց, այլ հետաձգվեց: Հրատապ ծրագրերի մեջ մնացին, բոլոր նախատեսվելիք աշխատանքները, այդ թվում նաև բնակարանների ձեռք բերումը»,–մարզպետի խոսքերն է փոխանցում թերթը։