Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Հ. Յ. Դ. կուսակցության անդամ: Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը, որտեղ էլ ծավալել է մարտիկների խմբերի զինման, վրիժառության ակտերի կատարման գործունեություն: 1896թ. առաջ է քաշել Օսմանյան բանկի գրավման գաղափարը: Նույն թվականի օգոստոսի 14-ին 31 ֆիդայիներ Բաբկեն Սյունու գլխավորությամբ գրավել են օսմանյան բանկը («Բանկ Օտոմանի»)՝ եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցի վրա հրավիրելու նպատակով:
Բանկի գրավման օրը նախատեսվել էր գործողություններ սկսել նաև Կ. Պոլսի տարբեր շրջաններում:
Վերջապահի դերը կատարող ԲԱԲԿԵՆ ՍՅՈՒՆԻն, խոցվելով գնդակից, ընկել է, զոհվել ձեռքի ռումբի պայթյունից, բայց կարողացել է ապահովվել խմբի մուտքը բանկ Արմեն Գարոյի գլխավորությամբ: