«Ժողովուրդ». Առհասարակ, իմ ընտանիքը որևէ թշնամի չի ունեցել. Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր


07:44 , 25 հուլիս, 2014

Թերթն անդրադարձել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի  միջնեկ եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության դեպքին, մասնավորապես, գրելով՝ 

«Ժոդովուրդ»-ը պարզեց, որ սպանվածը աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝ որպես համայնքային գույքի, հաշվառման և կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, որից հետո տեղափոխվել էր համատիրությունների բաժին: Ո՞վ և ինչո՞ւ պետք է սպաներ Հարություն Գրիգորյանին:

«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց սպանվածի եղբոր՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հետ: «Չեմ կարող ասել, թե սա ինչի հետևանք էր, քանի որ մեր ընտանիքն ընդհանրապես որևէ թշնամի չունի: Ինձ ասացին, որ եղբայրս ցանկացել է Հոկտեմբերյան գնալ: Ախր ոչ աշխատանքային, ոչ այլ խնդիրներ չի ունեցել: Առհասարակ, իմ ընտանիքն, իմ քույրերը, եղբայրները որևէ թշնամի չեն ունեցել: Չգիտեմ՝ ինչ ասեմ»,–թերթի փոխանցմամբ ասել է սպանվածի եղբայրը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում