Տորոնտոյում արտակարգ վայրէջք է կատարել ուղևորատար մի ինքնաթիռ շարժիչի խնդրի պատճառով


23:48 , 24 հուլիս, 2014

westjet-plane-at-pearson1in.am-ը գրում է.

Տորոնտոյում արտակարգ վայրէջք է կատարել WestJet ընկերության ուղևորատար Boeing 737 ինքնաթիռը շարժիչի հետ կապված խնդրի պատճառով, հաղորդում է CBC-ն։

Օդանավը չվերթ էր իրականացնում Համիլթոնից Կալգարի։ Ինքնաթիռում եղել է 146 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։

Իբրև արտակարգ վայրէջքի պատճառ են նշվել «մեխանիկական խնդրիրները»։

Ինքնաթիռի բոլոր ուղևորները վայրէջքից հետո տեղափոխվել են ուրիշ ռեյս, որը նրանց Կալգարի կհասցնի օրվա ընթացքում։